Փոխարժեքներ
22 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ալիևը այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պոտենցիալ թողունակությունը գնահատել է 15 մլն տոննա:
Որևէ հաշվարկից դուրս, բացարձակ անհիմն այս ցուցանիշը շրջանառվում է մի պարզ նպատակով՝ ցույց տալ արտաքին դերակատարներին, որ Հայաստանի հարավով անցնող հաղորդակցությունը ոչ թե լոկալ, այլ առնվազն՝ մակրոտարածաշրջանային նշանակություն ունի:
Այդ ցուցանիշի օբյեկտիվության աստիճանը գնահատելու համար զուգահեռ անցկացնենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ, որը տարածաշրջանային նշանակության առանցքային հաղորդակցային ենթակառուցվածք է՝ անհամեմատ ավելի կայուն ու կանխատեսելի աշխարհաքաղաքական պայմաններում շահագործվող:
2017 թ.-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կազմում է 6,5 մլն տոննա բեռ և 1 մլն ուղևոր: Ու անգամ այս դեպքում առ այսօր օգտագործվում է այս թողունակության լավագույն դեպքում կեսը:
«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ:
Ակնհայտ է, որ դրա նպատակը նախևառաջ անխոչընդոտ ռազմական փախադրումներն են՝ Նախիջևանի ռազմականացման, այդտեղ ռազմական բազայի ձևավորման ու հակաիրանական պլացդարմի ստեղծման ու ռուսական ազդեցության նվազեցման հեռանկարով:
Սա է պատճառը, որ միջանցքով այդքան հետաքրքրված է Վաշինգտոնը, Լոնդոնը ու այդ երկու ուժային կենտրոններում ոչ վերջին դերը խաղացող հրեական լոբբին»: