կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 16:31
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահի նստավայրը պատկանել է հայի

Թուրքիայի նախագահի նստավայրը պատկանել է հայի

Ուզում եք Ցեղասպանություն ասեք, ուզում եք՝ 1915 թվական, կամ էլ՝ Հայկական հարց, ես մի պարզ բացատրություն ունեմ այս նյութի վերաբերյալ:

 

Ինչպես փոշին ու ամպն են անցնում, այնպես էլ խառը խնդիրը լռության է մատնվում:

 

 

Հայկական հարցը ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԽՆԴԻՐ Է:

 

Իսկապես, 1915 թվին ցտեսություն ասելու խնդիրը հենց սա է:

 

Հայերի հանդեպ ատելություն ունեցողները նույնիսկ այս օրերին ընդունում են, որ 1915 թվականին նրանց նկատմամբ բռնություն է կատարվել:

 

Իր անունը, ինքնատիպ մշակույթն ու հավատքը ունեցող ժողովուրդը երկրի հորինած կեղծ պատճառաբանությունների զոհն է դառնում: Եկեք չխաբենք ինքներս մեզ: Իրավունքն էլ, ճշմարտությունն էլ կուլ չեն գնում ո՛չ քաղաքականությանը, ո՛չ ռազմավարությանը, ո՛չ էլ հիշողությանը: Պատասխանատվության չենթարկված մեր արարքը ժխտողներից չլինենք:

 

Բայց այս խնդիրը միայն խղճի հարց չի եղել երբևէ: Առաջին հերթին` եղել է սեփականության հավաստագրի խնդիր: Հազարավոր հայեր ոչնչացվեցին, սակայն նրանց ունեցվածքը մնաց այստեղ: Նրանց իրավունքն էլ՝ այստեղ մնացողներին: Բայց ամենակարևորը` այս հարստությունը իշխանությունների և նրանց գանձանակը համարվող սպիտակ թուրքերի (վերնախավի. - խմբ.) եկամտի «շարժիչը» դարձավ:

 

Էհ, յուրաքանչյուր հանցագործություն իր մեջ է կրում սեփական պատիժը: «Անեծք» ասվածի բացատրությունն էլ հենց սա է:

 

Այս իսկ պատճառով ամեն անգամ, երբ, 1915 թվականի հետ կապված, Թուրքիայի խիղճն արթնանում է, ամանաազդեցիկ զենքը միանգամայն պարզ է դառնում` եթե ճանաչվի 1915 թիվն ու դադարեն այն հերքել, ապա հայերը հետ են պահանջելուիրենց ունեցվածքը:

 

ՆՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ

 

Այս պատճառով նախկին տնտեսագետ-խմբագիր Նևզաթ Օնարանի ուսումնասիրությունների արդյունքում` Օսմանյան և հանրապետության հռչակման ժամանակաշրջանում հայերի և հույների ունեցվածքը «թուրքացնելու» գործընթացի մասին Haberturk-ը`«Հայերի աչքը այս հինգ սեփականության վրա է» վերնագրով հոդված է տպագրվում:

 

Այդ սեփականություններն են` Էլմադաղի Հարբիյե զորամասը, «Հիլթոն» և «Դիվան» հյուրանոցների տարածքը, այսինքն` հայերի` նախկին Սբ Հակոբ գերեզմանատունը, Կարինի Կոնգրեսի շենքը, Շիշլիի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Հեյբելիադայի Չարքչը դպրոցը, ինչպես նաև Գասապյանների ձեռքից խլված ունեցվածքը, որն այժմ Չանքայա պալատն է (նախագահի նստավայրը.-խմբ.):

 

Նախկին և ներկայիս սեփականատերերը որքան սեմվոլիկ են, չէ՞: Ամբողջ իրադարձությունը, ասես, ամփոփվում է:

 

Ոչ մի հայ այդ սեփականությունները վերադարձնելու պահանջ չէր ներկայացրել: Մեջտեղում միայն մի գիրք կար: Սակայն թերթը լուրը այնպես է հրատարակում, ասես` հայերը սեփականությունները հետ պահանջելու գործընթաց են սկսել:

 

Հայերի ունեցվածքը ովքե՞ր վերցրեցին

 

Երիտթուրքերը տեղահանությունից անմիջապես հետո հայերի ունեցվածքի մասին օրենք էին հռչակել` հայերից դատարկված տարածքներում գույքագրող հատուկ հանձնաժողով պետք է ձևավորվեր:

 

Սա խորհրդարանում քննարկվելիս երիտթուրք առաջատարներից Ահմեդ Ռըզա բեյը ասել էր, որ անօրինական է այդ ունեցվածքի մասին ասել` լքված, որովհետև հայերին ստիպել են լքել այն: Սակայն ոչ ոք չի ընդունել նրա ասածները:

 

Ըստ հրահանգի` հանձնաժողովը հայերի ունեցվածքը գնահատելուց եւ կնքելուց հետո պետք է գրանցեր այն, իսկ փչացող ապրանքները` վաճառեր:

 

Հայերի ձեռքից խլված ունեցվածքի մի մասը տեղի թուրքերի, քրդերի եւ չերքեզների կողմից թալանվել էր, մի մասն էլ` Բալկաններից եկած փախստականներին բաժանվել, իսկ մնացածը` թուրքերի եւ այլ մահմեդականների վաճառվել` չնչին գումարի դիմաց:

 

Շենքերն ու հողատարածքները, այգիներն ու պարտեզները վաճառվել էին ու եկամուտը զորքին տրվել: Որոշ շենքեր էլ օգտագործել էին որպես բանտ, դպրոց, հիվանդանոց, ոստիկանատուն:

 

Գումարից բաժին էին հանել նաեւ հայերին կոտորող զինյալներին, և բնականաբար, հայերին վերադարձնելու բան չէր մնացել…

 

Մարգար Եսայան

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի