Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա այցի ժամանակ հանդիպել է լրագրողների հետ: Լրագրողներից մեկի` նորակառույց «Սպիտակ պալատ»-ի և Աթաթուրքի ժառանգության մասին հարցերը զայրացրել են Էրդողանին:
«Կներեք, բայց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ժամանակ կամ դրանից հետո կառուցված և այժմ օգտագործվող նախագահի նստավայրը նրա օգտագործածը չէ: Հարցն ուղղում եք առանց տեղեկացված լինելու: Աթաթուրքն օգտագործել է Չանքայա պալատի կողքի «Վարդագույն նստավայրը», որն, ամենայն հավանականությամբ, կվերածենք Աթաթուրքի թանգարանի և նրա բոլոր իրերը կտեղափոխենք այնտեղ: Այդպիսով` «Վարդագույն նստավայրը» ավելի նշանակալից կդարձնենք»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանի նոր նստավայրի կառուցումից հետո թուրքական մամուլում այն անվանում էին «Սպիտակ պալատ», սակայն, ըստ Էրդողանի պատասխանի, նստավայրի անունն այդպես չէ: