|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխում է Չանքայա պալատը որպես նախագահի նստավայր օգտագործելու` 91 տարվա սովորույթն ու տեղափոխվում այլ նստավայր:
Ըստ Taraf-ի՝ Էրդողանի համար Աթաթուրքի անվան անտառային տարածքում նոր նստավայր է կառուցվում, որը շուտով կհանձնվի շահագործման:
Իսկ Չանքայա պալատը, ըստ Էրդողանի՝ կդառնա վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նստավայրը:
Թուրքական կայքը ներկայացրել է Չանքայա պալատի պատմությունը, որում ընդհանրապես չի նշվել, որ պալատը նախկինում պատկանել է հայի: