|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահի նախկին նստավայրի, իսկ ավելի վաղ` օսմանյան սուլթանների Դոլմաբահչե պալատի ճարտարապետ Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող շինհրապարակում. ահազանգում է «Ակօս»-ը:
«Ինչպես գիտեք, Ստամբուլի կարևոր կառույցներից շատերի՝ Դոլմաբահչե պալատի, Գյումուշսույու զինվորական հիվանդանոցի, Դոլմաբահչե Վալիդե սուլթան մզկիթի շինությունները պատկանում են Պալյանների ընտանիքին: Ճարտարապետ Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվել է Քարթալ փողոցում` Ստամբուլի քաղաքապետարանի կողմից օգտագործվող շինհրապարակում: Բացի դրանից` նույն տարածքում հայտնաբերվել են շատ այլ գերեզմանաքարեր, որոնց վրա փորագրված հայերեն գրություններն ու մակագրությունները դժվար ընթեռնելի են դարձել»,- գրում է «Ակօս»-ը:
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները անպատասխան են թողել Պալյանի գերեզմանաքարի մասին իրենց ուղղած բոլոր հարցերը, ասելով, որ «այդ մասին կուսումնասիրեն»:
Հաշվի առնելով բոլոր հին հայկական եկեղեցիները, որոնք այժմ թուրքերն օգտագործում են որպես ախոռ, այնքան էլ զարմանալի չէ, որ հայ ճարտարապետի գերեզմանաքարը այսքան տարի անց հայտնաբերվում է Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող ինչ-որ շինհրապարակում նետված: