Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ 94-ամյա ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ հետ վերցնելու համար իր պապենական հողը, որի վրա կառուցվել է Տիգրանակերտի օդանավակայանը:
Այդ մասին երեկ ծավալուն հոդվածով հանդես էր եկել Հարութ Սասունյանը, որում նա թվել էր նաեւ այլ տարածքներ, որոնք պատկանել են հայերի և այժմ Թուրքիայի կառավարության կարևոր կառույցներից են:
Թուրքական Haberturk-ն անդրադարձել է դրան: «Ուզում են Չանքայա պալատը (!)» վերնագրված հոդվածում Հայկական սփյուռքին քննադատության են ենթարկում. «Անատոլիայում 1915-ին տեղի ունեցած դեպքերի 100-ամյա տարելիցի շրջանակներում Հայկական սփյուռքը դիմում է իրավապահ մարմիններին՝ վերցնելու համար այն տարածքները, որոնք, ըստ իրենց պնդումների, պատկանում են իրենց»:
Կայքը նշել է նաև Սասունյանի խոսքերը, թե «Սուջյանի հայցը չբավարարելու դեպքում նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը համայն հայության կողմից կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից»:
Կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուրի տակ մեկնաբանություններ թողած թուրքերը խիստ վրդովված են: Նրանք բացառում են հայերին որեւէ տարածքի կամ հողի հանձնումը: «Խոսք անգամ լինել չի կարող», «Չանքայա պալատը վաճառքի չէ: Դա Աթաթուրքի կողմից մեր ժողովրդին տրված նվերն է», «Բնականաբար, վաղը հող էլ կուզեն», «Որտե՞ղ են երկու օր առաջ «բոլորս հայ ենք» ասողները: Դե, հիմա ձեզ տեսնեմ», «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կօժանդակի հայերին» և նմանատիպ այլ մեկնաբանություննեն են արվել լուրի տակ: