Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նոր վարչապետի՝ Գերագույն ռադայում մարտի 11-ին արած հայտարարություններն Աբխազիայի վերաբերյալ զայրացրել են Աբխազիայի ղեկավարությանը. հայտնում է Лента.ру-ն:
Աբխազիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում Յացենյուկի՝ Աբխազիայում զանգվածային գործազրկության և ավազակության առկայության մասին խոսքերը «սուտ և սադրիչ» է որակել։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչումից հետո հանրապետության տնտեսության ամենամյա աճը կազմել է 13%, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 3 անգամ, հանրապետություն ամեն տարի այցելում է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ։
Ղրիմի հանրաքվեի մասին խոսելիս Յացենյուկը ասել էր. «Հավանաբար, ղրիմցիները չգիտեն՝ ինչ տեղի ունեցավ Աբխազիայում, Օսիայում և Մերձդնեստրում։ Ես տեղեկություններ ունեմ այն մասին, թե ինչպես են այժմ մարդիկ բնակվում Աբխազիայում։ Մարդիկ ո'չ աշխատավարձ ունեն, ո'չ աշխատանք, ո'չ անվտանգություն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ մոռացել են՝ ինչպիսի տեսք ունեն հանգստացողները»: