|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացել է` իմանալով, թե որքան դիվանագետի է արտաքսել Ռուսաստանը: Այդ մասին գրում է The Washington Post-ը` իր աղբյուրին հղումով. հայտնում է Лента.ру-ն:
Ըստ զրուցակցի` ամերիկացի առաջնորդը խիստ զայրացել է, երբ իմացել է, որ Ֆրանսիան և Գերմանիան արտաքսել են ընդամենը 4-ական ռուսաստանցի դիվանագետի, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստան է վերադարձրել 60 մարդու: Ըստ աղբյուրի` Թրամփը սկսել է բղավել իր օգնականների վրա: «Անպարկեշտ արտահայտություններ են եղել ու շատ»,- ասել է նա:
Թրամփին զայրացրել է այն, որ արդյունքում ստացվել է, որ Վաշինգտոնն ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Մոսկվայի դեմ, թեև նախագահը չէր պատրաստվում դա անել: