կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-08 23:30
Աշխարհ

Յացենյուկի պնդմամբ` 1941 թ. ԽՍՀՄ-ն է հարձակվել Գերմանիայի և Ուկրաինայի վրա

Յացենյուկի պնդմամբ` 1941 թ. ԽՍՀՄ-ն է հարձակվել Գերմանիայի և Ուկրաինայի վրա

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը , ով պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում, աշխարհին  ցուցադրել է պատմության մասին իր գիտելիքները:

 

Ըստ m.kp.ru-ի` նա հայտարարել է, որ 1941 թվականին ԽՍՀՄ-ն է հարձակվել Ուկրաինայի և Գերմանիայի վրա: Յացենյուկի պնդմամբ` ինքը դա «շատ լավ հիշում է»: Ընդ որում, նրա կարծիքով, Ռուսաստանի Դատշնությունը այժմ  փորձ  է անում «արտագրել»  Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքը:

 

«Բոլորս շատ լավ ենք հիշում ԽՍՀՄ-ի ներխուժումը Գերմանիա և Ուկրաինա: Մենք չպետք է թույլ տանք, որ դա նորից կրկնվի:  Եվ ոչ ոքի իրավունք չի  տրվել «արտագրելու» Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ինչն իրականում փորձում է անել Ռուսաստանի նախագահը»,- գերմանական ARD հեռուստալիքին ասել է Ուկրաինայի վարչապետը: 

 

Ի դեպ, անցած տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Ուկրաինան նախատեսում է փոփոխություններ կատարել պատմության դասագրքերում: Այն ժամանակ հայտարարվեց, որ Հայրենական մեծ պատերազմը Կիևը վերանվանելու է սովետա-գերմանական պատերազմ. գրում է կայքը: