Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային հայտարարությամբ, ըստ որի՝ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին։ Այս մասին ասել է Ժողովրդական ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան:
«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է: Քանի որ մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում, որտեղ խնդիր է լուծվում այս ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան Sputnik-ի աբխազական ծառայությանը։
Ըստ պատգամավորի՝ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անտարբեր մնա: Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված հանձնաժողովի լսումներ՝ քննարկելու այն տարբերակները, որոնք պետք է կիրառվեն այս հարցում հաջողության հասնելու համար: