կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 10:15
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը «ցնցող» գրառում է արել

Արթուր Բաղդասարյանը «ցնցող» գրառում է արել

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Երեկ ցնցող նորությունը մի քանի ժամով կաթվածահար էր արել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Լուրն այնքան անհավատալի էր, որ շատերը մինչեւ աչքով չէին տեսնում, չէին հավատում։ Բայց փաստը մնում է փաստ. ԱԽՔ եւ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը Թվիթերում էջ է բացել։ Շատերը դեռ չէին հասցրել ուշքի գալ այս իրադարձությունից, երբ Ա. Բաղդասարյանը երկրորդ հարվածը հասցրեց Հայաստանի նախահեղափոխական մթնոլորտին. կատարեց առաջին գրառումը։ Ինչի՞ մասին պետք է լիներ ԱԱԽ նախագահի առաջին թվիթը. ծանր տնտեսական իրավիճակի՞, կուտակային համակարգի՞, Ղրիմի իրավիճակի՞, թե՞ արտագաղթի։ Երբեք չեք կռահի։ Մեջբերենք ամբողջությամբ.

 

«70-ից ավել կուսակցություններից պետք է մնան նրանք, որոնք մասնակցում են քաղաքական բոլոր գործընթացներին, այլապես նրանց գոյությունը անհասկանալի է»: Ահա այսպես։ Հատկապես հիմա կուսակցությունների քանակի հարցը ամենահրատապն է՝ ըստ ԱԽՔ-ի»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: