| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է տեսազրույցների նոր շարք` «Ճշմարտության մերկապար» ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ կտարբերվի «Չենք լռելու»-ի մնացած նախագծերից և կփորձի գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Տեսաշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ կկատարվի նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և կարվեն ցնցող բացահայտումներ:
«Ճշմարտության մերկապար»-ի առաջին հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նա կխոսի կալանավորված որդու փոխարեն և սենսացիոն բացահայտումներ կանի` կապված, ըստ նրա, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
Մարինա Արայանը կմեկնաբանի նաև Անժելա Սարգսյանի կողմից «Կռվախնձոր» հաղորդաշարում հնչեցված` իրենց ընտանիքի համբավն արատավորող հայտարարությունները:
«Ճշմարտության մերկապար» շարքի առաջին թողարկման պրեմիերան կկայանա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի պաշտոնական ալիքում (youtube.com/chenqlrelu) երկուշաբթի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին: