կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-18 14:21
Առանց Կատեգորիա

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր եւ ցնցող. ԱԱԾ

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր եւ ցնցող. ԱԱԾ

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր եւ ցնցող։ Այս մասին, ըստ yerkir.am-ի, ասվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի ու ԱԱԾ անձնակազմի անունից տարածված հայտարարության մեջ:

«Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ եւ պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր եւ, չնայած իր երիտասարդ տարիքին, նաեւ՝ փորձառու պաշտոնյա։

Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաեւ ԱԱԾ-ն,  իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ։