կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 11:11
Աշխարհ

Ես լավ հայր կամ լավ ամուսին չեմ եղել. Ջեքի Չանը ցնցող տեղեկություններ է ներկայացրել իր կյանքի մասին

Ես լավ հայր կամ լավ ամուսին չեմ եղել. Ջեքի Չանը ցնցող տեղեկություններ է ներկայացրել իր կյանքի մասին

Չինացի աշխարհահռչակ սիրված դերասան Ջեքի Չանy «Never Grow Up» («Երբեք չմեծանաս») հուշերի գրքում իր կյանքի մասին ցնցող, անհավատալի տեղեկություններ է հրապարակել:

Ըստ CNN-ի` հայտնի դերասանը խոստովանել է, որ երկար տարիներ «իսկական սրիկա» է եղել իր հարազատների, հատկապես` կանանց նկատմամբ։ «Ես լավ հայր կամ լավ ամուսին չեմ եղել, բայց կատարել եմ իմ պարտքը որդուս և նրա մոր նկատմամբ»,- գրել է Չանը:

Նա խոստովանել է նաև, որ դավաճանել է կնոջը՝ Ժոան Լինին, մարմնավաճառուհիների, ինչպես նաև դերասանուհի և նախկին «Միսս Ասիա» Էլեյն Նգի հետ։

Ամենացնցող տեղեկությունը, գուցե, այն է, որ հայտնի դերասանը պատմել է իր կնոջ հետ հերթական վեճի մասին, երբ վերցրել է փոքր որդուն՝ Ջեյսիին, և  շպրտել սենյակով մեկ։

Միաժամանակ, դերասանը տարիներով փողերը ծախսել է կազինոներում, մարմնավաճառների և թանկարժեք իրերի վրա։ Նա պատմել է, որ նախընտրել է ուտել բազմաթիվ մարդկանց ընկերակցությամբ, և 10 տարի առաջ մեկ տարում երկու միլիոն դոլար է ծախսել ուրիշ մարդկանց ուտելիքի համար վճարելու վրա։

Չանը խոստովանել է նաև, որ չարաշահել է ալկոհոլը, հաճախ ղեկին նստել է ոչ սթափ վիճակում։

Մարտարվեստների ֆիլմերի աստղը պատմել է, որ մի անգամ նայել է հայելու մեջ և ասել` դու իսկական սրիկա ես, ու երդվել փոխել իր պահվածքը։