կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 09:00
Տնտեսական

Բնապահպաններին չի՞ մտահոգում, թե որտեղ կպահվեն «Ռուսալ-Արմենալի» թափոնները

Բնապահպաններին չի՞ մտահոգում, թե որտեղ կպահվեն «Ռուսալ-Արմենալի» թափոնները

«Հայկական ժամանակը» գրում է.«Ռուսալ-Արմենալ» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գործարանի թափոնների պահման տեղամասի նախագիծը հավանության է արժանացել։ «Հժ»-ն պարզեց, որ վերոհիշյալ հասարակական լսումներն անցել են առանց հասարակական թևի ներկայացուցիչների մասնակցության։ Չնայած բարձրացրած ահազանգերին, բնապահպաններն անտարբերության էին մատնել լսումները։ Երեկ ներկայացված ծրագրի նախնական տարբերակն առանց առարկության ընդունվել է։ Թափոնները գործարանի տարածքում, Հրազդանի կիրճում պահելու ծրագրի միայն մի կետի դեմ է բացասական կարծիքով հանդես եկել բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Սայադյանը։ Նա առաջարկել է վերանայել թափոնների որոշ տեսակներ բացօթյա եղանակով պահելու նախագծով առաջարկվող տարբերակը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։