Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 10:42
Հասարակություն

Հրազդանի բնապահպաններին չի հաջողվել մոտենալ Սերժ Սարգսյանին. ''Ժողովուրդ''

Հրազդանի բնապահպաններին չի հաջողվել մոտենալ Սերժ Սարգսյանին. ''Ժողովուրդ''

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնապահպանական խնդիրներով խիստ անհանգստացած երիտասարդները, երբ տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանն այցելելու է Հրազդան, որոշել են բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն Հրազդանում բնապահպանական խնդիրների: Սակայն վերջին րոպեին ակցիայի մասնակիցները հրաժարվել են այդ մտքից:

 

Այս առիթով թերթը զրուցել է «Առողջ Հրազդան» ՀԿ-ի անդամ Արսեն Արսենյանի հետ` պարզելու, թե ինչու են փոշմանել: «Խնդիրը տեխնիկական էր, խանգարողներ չեն եղել»,-ասել է նա:

 

Արսենի խոսքով`անգամ իրենց չի հաջողվել մոտենալ Ս. Սարգսյանին եւ բարձրաձայնել իրենց խնդիրը:

 

«Բոլորը գիտեն, որ Հրազդանի էկոլոգիան տուժում է ցեմենտի գործարանի, Հրազդանի ՋԷԿ-ի գործունեությունից, դրան գումարվում է նաեւ քաղաքում նախատեսվող հանքարդյունաբերությունը»,-ասել է նա` հավելելով, թե ընտրություններից հետո ոչ մի դրական փոփոխություն չի էլ սպասում: