|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Ամենալ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումն ու ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 816 մլն դրամը` վառարաններ ձեռք բերելու համար:
«Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի տեղադրել լեհական արտադրության ժամանակակից վառարաններ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մինչեւ 4 աշխատատեղ` միջին աշխատավարձը կկազմի 2016թ.- 378, 2017թ.- 389 և 2018թ.-389 հազ. դրամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: