|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հասարակական կազմակերպություններն անհանգստանում են անտառների մասնավորեցման գործընթացի սկսման եւ անտառներն անհատույց օգտագործման հանձնելու կապակցությամբ. ահազանգում է ecolur.org բնապահպանական լրատվական կայքը հղում անելով «Շողեր միություն» ՀԿ-ին: ՀԿ-ն կոչ է անում հետեւել այս գործընթացին եւ հնարավորության դեպքում խոչընդոտել իրադարձությունների նման զարգացմանը:
Նշենք, որ անհանգստության առիթը «Էյ Ընդ էմ Ռեյր» ընկերությանը անտառային հողեր անհատույց տրամադրելու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության նամակագրությունն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ուղղված` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ստորագրությամբ նամակով տվյալ նախագծի որոշումը մերժվել է: «Որոշման նախագիծն անընդունելի է»,- գրված է նամակում:
Նախարարությունը, որպես հիմնավորում, բերում է ՀՀ անտառային օրենսգրքի 32-րդ եւ 33-րդ հոդվածները, նաեւ այն փաստը, որ անտառային հողերը, որոնց մասին խոսվում է, մտնում են Արզականի եւ Մեղրաձորի հատուկ պահպանվող տարածքների մեջ: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելավայրերի անհատույց օգտագործման տրամադրում չի նախատեսում»,- ասված է նամակում: