Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխման դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին հետևողական պայքարի համար, միաժամանակ տարակուսանք հայտնեց մարտի 7-ին «Դեմ եմ պարտադիրին» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների կապակցությամբ:
«Հասկանում եմ, որ քաղաքացիների բողոքը և երիտասարդների ոգևորությունը նյարդայնացնում են իշխանություններին, բայց, ՀՀ Սահմանադրության համաձայն, քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտել և խաղաղ հավաքներ անցկացնել: Իսկ իշխանությունները պետք է պարտավորված լինեն այդ բողոքի հիմա վրա փոխանցված դժգհությունը հաշվի առնել, ինչը չի նկատվում գործադիր իշխանության կողմից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ բավական չէ, որ կառավարությունն իր տարբեր օղակների միջոցով ստիպում է գործատուներին ընտրել ֆոնդեր ու պահումներ կատարել, նաև անտեսում է ԱԺ պատգամավորի գրավոր հարցը: «Փետրվարի 7-ին գրավոր հարցում եմ ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին առ այն, որ ՍԴ որոշումներից հետո այս մարմինները պարտավոր էին էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ գործատուները հնարավորություն ունենան իրենց կամքն արտահայտելու, սակայն առ այսօր որևէ պատասխան չկա, բացառությամբ էկոնոմիկայի նախարարության, որը պատասխանել է, որ պատասխանը փոխանցվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և արդարադաության նախարարության պատասխանը, որն ընդամենը վկայակոչել է ՍԴ աշխատակարգային որոշումը»,- ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց բոլորին` միանալ մարտի 22-ին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվելիք հերթական ակցիային: