կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 17:25
Քաղաքական

Որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն. Նալբանդյանը` Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին

Որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն. Նալբանդյանը` Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձել է Ուկրաինայի դեպքերին: Լրագրողի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հարցում, մամուլում անգամ հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում, նախարարը պատասխանել է, որ դա անտեղի և անիմաստ շահարկում է:

 

«Արտաքին գործերի նախարարությունն իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանի բացման հաջորդ օրը։ Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը, իրոք, ուշացումով է ստացվել»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, նախարարը նշել է, որ Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով` հանրապետության նախագահն է խոսել դրա մասին: «Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը»,- ասել է նախարարը: