Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղի հարցերով խորհրդարանական նոր մշտական հանձնաժողովի գործառույթների մեջ պետք է ներառվեն այն բոլոր հարցերը, որոնք հանձնաժողովը պետք է քննարկի իր լիազորությունների շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, նոր հանձնաժողովի կազմավորման նախաձեռնության քննարկման ժամանակ, սեպտեմբերի 10-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հիմնավորելով սույն հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտությունը։
Նա, մասնավորապես, քննադատության ենթարկեց կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ հանձինս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, որոնք պնդում էին, որ նոր հանձնաժողովն, ըստ էության, կկրկնի մի շարք այլ՝ արդեն գործող հանձնաժողովների, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի գործառույթները։
«Իսկ ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովներին, ապա դուք ինքներդ էլ գիտեք, որ մենք ունենք նման հանձնաժողովներ։ Օրինակ, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի, Կիպրոսի հետ եւ այլն։ Եթե մեզ համար հարաբերությունները Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ այն նույն մակարդակին են, ինչ եւ Ղարաբաղի հետ հարաբերությունները, ապա դուք ամենայն հավանականությամբ ճիշտ եք։ Բայց մենք խոսում ենք այսօրվա մասին, ներկա իրողությունների մասին, եւ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրի Ազգային ժողովի համար ղարաբաղյան խնդրի առաջնահերթ նշանակության մասին։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է սա հաշվի առնենք»,- ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ բավական երկար եւ բուռն քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը՝ հանձին կառավարող կուսակցության, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության առաջարկած նախաձեռնությանը։ Այսպես, չորս պատգամավոր պաշտպանեց նախաձեռնությունը, յոթ պատգամավոր ձեռնպահ մնաց։