|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «շատ վատ» է գնահատում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շատ վատ է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնց ժամանակ լինում են մարդկային զոհեր:
Ինչ վերաբերում է հարցին՝ տեսնո՞ւմ է, արդյոք, նմանություններ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ, ԱԺ նախագահը նշեց, որ չի ցանկանում համեմատություն անել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Յուրաքանչյուր նման դեպք դժբախտություն եմ համարում տվյալ երկրի համար: Ամեն դեպքում` մենք պետք է լավ բաներից խոսենք, լավ բաներ մտածենք»,- ասաց ԱԺ նախագահը՝ չցանկանալով ներքաղաքական որևէ այլ հարցի պատասխանել` ասելով, որ կանխատեսումներ չի անում: