կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 16:38
Քաղաքական

Գալուստ Սահակյանը դրական է համարում ընդդիմադիր գործիչների հանդիպումները

Գալուստ Սահակյանը դրական է համարում ընդդիմադիր գործիչների հանդիպումները

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շատ դրական է համարում ընդդիմություն ներկայացնող քաղաքական կուսակցությունների հանդիպումները, այն, որ նրանք փորձում են երկխոսել, մանավանդ` այդ սկզբունքների ձևավորումը գալիս է Հանրապետական կուսակցությունից:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցություն թեև հաղթում էր, սակայն միշտ էլ կոչ էր անում բոլորին՝ կոալիցիաներ կազմել, համատեղ գործել: «Էն ճանապարհային քարտեզը, որի մասին խոսում է ընդդիմությունը, արդեն մի քանի անգամ ստեղծվել է, և որևէ մեկը մեղավոր չէ, որ իրենք չեն կարողացել ներկայացնել սկզբունքները»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Դիտարկմանը, որ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են՝ քննարկելու համար, ընդհանուր առմամբ, իշխանափոխությանը տանող քայլերը, Գալուստ Սահակյանը համոզված պատասխանեց, որ իշխանափոխություն կարող է կատարել միայն ժողովուրդը: Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչներն ավելի շատ ժողովրդի հետ պետք է հանդիպեն, որովհետև սովորաբար ժողովուրդը ընդգծված դիրքորոշումներ է ունենում, ոտքի է կանգնում, իսկ ընդդիմությունը նրան ուղղորդում է, այնինչ Հայաստանում լրիվ հակառակն է: Ընդդիմությունը հնչեցնում է կոչեր, որով հայ ժողովուրդը ոտքի չի կանգնում: «Ժողովուրդը քաջ գիտակցում է, որ իշխանությունն իրականացնում է հնարավորինը` փոփոխություններ անելու համար: Իսկ ընդդիմությունը ծրագիր չի ներկայացնում, ասում է՝ գալու ենք կոռուպցիան վերացնենք, բայց դա մեկ օրում չի վերանում, ամբողջ աշխարհն է կոռուպցիայի մեջ թաղված: Այնպես որ` ժողովրդի մի լուրջ հատվածը չի հավատում, որ կգան իշխանության ու ժողովրդի ակնկալիքները կարդարացնեն այն ընդդիմադիր ուժերը, որոնք տարիներ շարունակ նախարարներ են աշխատել կոալիցիայի կազմում կամ փորձել են համագործակցել իշխանությունների հետ»,- ասաց Գալուստ Սահակյանը: