|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ամերիկյան Washington Post պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Թուրքիայում «բանտային գրականությանը»: Թերթը նշում է, որ Թուրքիայի բանտերում, որտեղ երկար տարիներ գրվել են բանաստեղծություններ, հուշագրություններ, պատմվածքներ, վեպեր, վերջին շրջանում նոր թափ է նկատվում գրքերի հրատարակման ասպարեզում: Թուրքիայում վերջին երկու տարում հազարավոր ընդդիմադիր գործիչների ձերբակալումը նոր թափ է հաղորդել գրականության այդ ճյուղին, և միայն վերջին 2 տարում ներկայումս ձերբակալված կամ ազատ արձակված բանտարկյալների կողմից հրատարակվել է 8 գիրք. տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:
Թերթը նաև անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթթեին Դեմիրթաշի գրած Seher («Լուսաբաց») գրքին, որը նա գրել է բանտում: Կարճ, մելամաղձոտ պատմվածքներով գիրքը հրատարակվել է ամերիկյան հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի հրատարակչատանը: Թերթն ուշադրության է հրավիրում փաստին, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին դերասանուհուն նկատել էին այդ գիրքը ձեռքին, ինչը Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել, և դերասանուհուն մեղադրել էին ահաբեկչության քարոզ անելու մեջ:
Ըստ գրքի թարգմանիչ Մոուրեն Ֆրիիլիի` այդ գիրքը, չնայած արգելված լինելուն, Թուրքիայում վաճառվել է 200.000 օրինակով: