Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտարէներգիայի թանկացմանը, նշեց, որ այդ թանկացումն իրեն մտահոգում է շատ ավելի, քան նրանց, ովքեր ցույց են տալիս, թե հետաքրքրված են:
«Դա ոչ միայն մեր ազգաբնակչության գրպանին է խփում, այլև նման դրույքաչափով բարձրացումը, կարծում եմ, խնդիրներ կառաջացնի նաև մեր տնտեսության մեջ»,- նշեց Գալուստ Սահակյանը` հավելելով. «Այդ առումով` անցած ուրբաթ օրը քննարկում է եղել, և որոշել ենք մեծ ծավալի լսումներ կազմակերպել: Միայն այլ դրսևորում է ցույց տվել Լևոն Զուրաբյանը. նա փորձում է ստորագրահավաք անել: Ես դրան դեմ չեմ, բայց խնդիրը նրա մեջ է, որ որևէ մեկն այդ մասին տեղեկություն և նյութեր չունի: Կարծում եմ` պատգամավորները և մասնագետները պետք է քննարկեն»:
ԱԺ խոսնակը նշեց նաև, որ սա այն խնդիրը չէ, որը հնարավոր լինի պոպուլիզմով լուծել: «Կարծում եմ` մյուս շաբաթվա մեջ կլինեն խորհրդարանական լսումներ: Ես հանձնաժողովին խնդրել եմ նյութերին ծանոթանալ»,- նշեց նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում ՀԷՑ-ը լուծարվի կամ սնանկ ճանաչվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այն, ինչն այսօր հասարակությունը վերլուծում է, դրա մեջ ճշմարտություն կա: Եթե պարտքեր ունի, որևէ նոր գործարք հնարավոր չէ իրականացնել: Իհարկե, վաճառքի համար ՀԷՑ-ը ինքը կարող է գտնել մի մարդ, ով կիրականացնի այդ վաճառքը, բայց դա իրենց գործն է: Նույնիսկ եթե վաճառվի, խնդիրը չի կարող լուծվել: Տասնյոթ դրամը, կարծում եմ, իրատեսական թիվ չէ, որովհետև, եթե այդքան բարձրացում լինի, սպառումը կնվազի, և նորից օգուտներ չեն լինի»:
ԱԺ նախագահը նշեց նաև, որ ՀՀ-ում որևէ մեկին չենք գտնի, ով կողմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը: