|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀԱՊԿ-ի պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած ագրեսիա ՀԱՊԿ անդամ պետության դեմ դիտարկվում է որպես դրանցից յուրաքանչյուրի դեմ ագրեսիա։ Ագրեսիայի սահմանման տակ էլ ըստ էության բավարարում է Ադրբեջանի ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ փաստական հանգամանքները։ Այստեղ միակ հանգամանքը, որը բացակայում է, որպեսզի ութ ամիս շարունակ ՀՀ-ի սուվերեն տարածքի խաթարում վերացվի, դա մեկ դիմումն է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին, այն նույն կազմակերպությանը, որի վերաբերյալ ԱԽ քարտուղարը հայտարարում էր, որ առաջին անգամ հենց իրենք աշխատեցրել են։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։
«Ինչի՞ համար 8 ամսվա ընթացքում այդպիսի դիմում չի ներկայացվել»,- հարց հնչեցրեց Վարդևանյանը։
Նշենք, որ թեպետ հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։