կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 11:31
Քաղաքական

Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին ու Էդուարդ Շարմազանովին չարժե անդրադառնալ. Տիգրան Ուրիխանյան

Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին ու Էդուարդ Շարմազանովին չարժե անդրադառնալ. Տիգրան Ուրիխանյան
ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյան հրապարակային գործողություններն այլեւս չեն զարմացնում հանրությանը, որովհետև բոլորին ամեն ինչ պարզ է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով ԲՀԿ համագումարից անմիջապես հետո  վերը նշված քաղաքական գործիչների քննադատությունները ԲՀԿ համագումարում հնչած ելույթների վերաբերյալ: «Չեմ տեսնում անհրաժեշտություն անդրադառնալ նրանց` հայաստանցիներին մոլորության մեջ գցելու երևույթին»,- ասաց նա:

Ուրիխանյանի կարծիքով` այդ ՀՀԿ-ականները փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը և խանգարել այն քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր բարձրաձայնում են երկրում առկա խնդիրների մասին: Նրա խոսքով` իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, բխում է սոցիալ-տնտեսական իրավիճակից, հայաստանցիների կենսակերպի անբավարար վիճակից, և ԲՀԿ-ն բոլոր իմաստներով կանգնելու է մարդկանց կողքին` լինելով պահանջատեր ու առաջարկելով սեփական լուծումները: