կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 17:42
Քաղաքական

Մուրացկաններին խորհուրդներ տվեք. Տիգրան Ուրիխանյան

Մուրացկաններին խորհուրդներ տվեք. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հիշեց Լեոնարդո դա Վինչիին, ով ասել է. «Հիմարների միջավայրում կա աղանդավորների մի տեսակ, որոնց փարիսեցիներ են ասում, իրենք անընդմեջ սովորում են խաբել, խաբել իրենց եւ ուրիշներին, ավելի շատ ուրիշներին, բայց վերջին հաշվով իրենք իրենց են խաբում»:

 

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հերթական անգամ «բան ու գործը թողած» ստիպված է ժամանակ տրամադրել «ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնելուն, ինչ-որ բաներ ակնարկելուն»: «Բայց ոնց հասկանում եմ` մակարդակի, ինտելեկտի տարբերություն կա, կարող է այդպես էլ չստացվի: Երիտթեւի դափնիներին հավակնող մեր որոշ տարեց գործընկերներին, որոնք փորձում են մեզ որակավորել, խնդրանք ունեմ՝ գործով զբաղվեք, էլի, բա ձեզ պետք է, որ արջի ծառայություն եք մատուցում, հետո անիմաստ տեղը պատմությունների մեջ ընկնում, խորհուրդներ եք տալիս: Այդ խորհուրդների հետ կապված` դեմքի արտահայտություններ եմ հիշում, որոնք առաջացնում են հանրային ագրեսիա: Մարդիկ կոպեկներով գումար են մեկտեղում, գնում են դեղատուն, դեղ են առնում, դուք տենց խորհուրդներ եք տալիս: Դուրս եկեք Հյուսիսիային պողոտա, մուրացկանների մոտ խորհուրդներ տվեք, անիմաստ միավորներ վաստակելու փորձերի փոխարեն վատամարդ դուրս չեք գա»,-հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը եւ ընդգծեց, որ հասկանում է, որ հասկանում են միայն նրանք, ում ասում էր այս ամենը: