կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 01:22
Քաղաքական

Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին եւ Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են․ փաստաբան

Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին եւ Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են․ փաստաբան

Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,- ասաց նա։

Ըստ Աթանեսյանի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ձերբակալվել է մի հոդվածով, որն ազատազրկում չի նախատեսում, առավելագույն պատիժը երկու ամսվա կալանքն է:

Աթանեսյանն ընդգծեց, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխա ու նրան վերագրվող հոդվածով այդուհանդերձ ձերբակալվել է, ինչն ապօրինություն է՟: Նա հայտնեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկելու են։