կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 15:25
Առանց Կատեգորիա

Կարեն Ավագյանին կիջեցնեն ՀՀԿ մանկական թև. կատականի

Կարեն Ավագյանին կիջեցնեն ՀՀԿ մանկական թև. կատականի

Զուր հույս

 

Արձակուրդից վերադառնալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին` վարչապետի եղբորը: Բա մենք հույս ունեինք, թե ազատելու է եղբոր եղբորը:

 

Գամ-գնամ

 

Ասում են` նախագահ Ս. Սարգսյանին շատ է դուր եկել հարավկորեական Գանգնամի Չաում զբոսաշրջային առողջարանը, որտեղ նա երիտասարդացման կուրս է անցել: Դուր է եկել այնքան, որ առողջարանի անունը դասական գրաբարով արտասանում է` գամ-գնամ ի Չաում: ՀՀ պետբյուջեն, յա թե Արա Աբրահամյանը քաշվեցին:

 

Կուսակցական նոր կարգավիճակ

 

Կորեական առողջարանից վերադառնալուց հետո, ասում են, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, մի քիչ քաշվելով, բնականաբար, Սերժ Սարգսյանին հրավիրել է այսուհետ անդամակցել ՀՀԿ երիտասարդական թևին:

 

Թև թևի

 

Հանրապետական կուսակցության մարդասեր ղեկավարությունը թեև խիստ ցանկանում, սակայն վարանում է ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանին երիտասարդացման կուրսեր ուղարկել Հարավային Կորեա: Մտավախություն կա, որ կուրսերից հետո ստիպված կլինեն մարդուն իջեցել մանկական թև:

 

Լ. Սարգսյան