Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի անձնական ակնկալիքները Սարգսյան-Ալիեւ հանդիպումից մեծ չեն: Ըստ նրա` այդ հանդիպումը չի նպաստելու էական տեղարշարժերի, համենայն դեպս, դրա հավանականությունը քիչ է: Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ, հաշվի առնելով այդ հանդիպումների նախապատրաստական աշխատանքները, տպավորություն է ստեղծվում, թե դրանց հիմքում նյութ չկա: Տիգրան Ուրիխանյանը վերապահումով է մոտենում նաև այդ հանգամանքին: «Կարող է հիմքում նյութ լինել, բայց դրա մասին մենք չիմանանք, որովհետև վերջերս արտաքին քաղաքականության նորություններին տեղեկանում ենք հանկարծակի ու որոշումների կայացումից հետո»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ և ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչները մեծ հնարավորություններ են վերագրում այդ հանդիպմանը, Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած հայ կցանկանար, որ այդ հանդիպումը կարևոր լիներ Արցախյան հակամարտության կարգավորման համար:
Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցության համատեքստում խնդրի կարգավորման հավանականությանը, նա նշեց, որ նոր ձևաչափի գործակցությունը, այդ թվում` ՄՄ անդամ պետությունների հետ, կդրդի նոր որակի քաղաքականություն վարելուն և նոր մակարդակի մասնակցություն կբերի Արցախյան հակամարտության կարգավորմանը: «Ուզում եմ հավատալ, ուզում եմ հուսալ, որ ՄՄ անդամակցությունը դեր կխաղա հակամարտության կարգավորման հարցում, բայց կանխատեսումներ չեմ կարող անել»,- ասաց նա: