կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 18:25
Քաղաքական

Օրը մեջ ծառայողական մեքենա եք փոխում, ինքնաթիռներ եք վարձակալում, դե տնտեսեք. Տիգրան Ուրիխանյան

Օրը մեջ ծառայողական մեքենա եք փոխում, ինքնաթիռներ եք վարձակալում, դե տնտեսեք. Տիգրան Ուրիխանյան

Եթե կառավարության ղեկավարը և մնացած ներկայացուցիչները դուրս գան ծառայողական մեքենաներից, որոնց պատուհանից են նայում երկրում ապրող քաղաքացիների կյանքին ու չեն գտնվում իրական պրոբլեմների տիրույթում, գուցեև հասկանան, որ եկել է պահը անհապահ գործողությունների. Yerkir.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` խոսելով երկրում հասունացող սոցիալական ճգնաժամի մասին:

 

Նշենք, որ Հայաստանի բնակիչների մոտ կոմունալ ծախսերի բեռը ծանրացել է հատկապես գազի թանկացումից հետո, և այն դեռ ավելի կծանրանա, երբ արդեն հաջորդ ամիս քաղաքացիների աշխատավարձերից առաջին պահումները արվեն` համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակային` նոր ներդրված համակարգի:

 

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` քաղաքացիները, սոցիալական անարդարությանն առնչվելով, հայացքը նետում են Հայաստանի սահմաններից դուրս: Երկարաժամկետ կտրվածքով լուծումը հետևյալն է` ծառայությունների ու ապրանքների գնի աճն անխուսափելի է, և դրա համար մարդկանց պետք է ապահովել աշխատանքով ու արժանավայել եկամուտներով: Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից համատարած բոյկոտին` կոմունալ ծախսերը չվճարելու տեսքով, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այդ պարագայում «սիրտ ու հոգի չունեցող կոմերցիոն կազմակերպությունը համատարած անջատումներ կիրականացնի»«Գուցեև ինչ-որ գործողություններ, որոնք կխփեն տվյալ կազմակերպության գրպանին, կստիպեն վերանայել ինչ-ինչ որոշումներ»,- բոյկոտի վերաբերյալ կարծիք հայտնեց պատգամավորը:

 

Խոսելով որոշ հանրապետական պատգամավորների խորհրդի` մի քիչ խնայելու մասին` Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Ես նման ցինիզմի դրսևորում, անկեղծ ասած, չէի սպասում: Չնայած «հնարավոր է, բայց` ոչ»-ից հետո արդեն էլ զարմանալու տեղ չկա: Ի՞նչը տնտեսենք: Օրը մեջ ծառայողական մեքենա եք փոխում, ինքնաթիռներ եք վարձակալում, դե տնտեսեք»,- ասաց պատգամավորը: