|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անկախություն ձեռք բերելուց ի վեր Վրաստանն արդեն 20 տարի ձգտում է դեպի Եվրոպա. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում. գրում է Грузия Online-ը:
Գարիբաշվիլին կարևոր իրադարձություն է համարել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակում: Նա նշել է, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Վրաստանի վարչապետը նաև ասել է, որ Մոսկվան փորձել է խանգարել ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, սակայն ոչինչ չի ստացվել: «Պարզաբանեմ՝ ինչու: Ուկրաինան բոլորովին այլ պատմություն է, ինչպես նաև Հայաստանը: Ռուսաստանը Վրաստանում շատ լծակներ չունի, որոնց օգնությամբ կարող է ճնշում գործադրել եվրաինտեգրման հարցում Վրաստանի որոշման վրա»,- նշել է նա: