Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել մեծացնել ճնշումը Թեհրանի վրա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ միջուկային գործարքի վերաբերյալ հայտարարությունից հետո. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում հրաժարվում է կատարել միջուկային գործարքի դրույթները։ Իրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի իրականացմանը կանցնի ուրբաթ օրվանից։
«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են ևս մի խախտման մասին, Իրանի կողմից է՛լ ավելի մեծ արհամարհանքի մասին, այս անգամ՝ միջուկային զենք ստանալու նրա ցանկության մասին։ Սա համադրվում է միջազգային նավագնացության և տարածաշրջանում երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակումներ գործելու անընդհատ փորձերի հետ»,- նշել է Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ՝ հավելելով, որ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ, այլ Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է:
Իսրայելական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հաղորդել է, որ, ի թիվս այլ հարցերի, այս հարցը ևս կքննարկի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ: