Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ լրագրողներն այսօր ԿԳ նախարար ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցեր չունեին, բայց նա հայտարարեց, թե ինքը, ամեն դեպքում, ասելու բան ունի, եւ սեփական նախաձեռնությամբ էլ ասաց. «Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի քաղաքական կուսակցությունը, ուժը, խմբակցությունը, ինչ է` չենք հասկանում ինչի մասին է խոսքը, այնուհանդերձ, այս 6 տարիների ընթացքում իր համար որեւէ այլ քաղաքական կապիտալ չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ժամանակ մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է: Շատ ցավալի է, որ քաղաքական ուժը 6 տարվա ընթացքում որեւէ այլ քաղաքական պրոդուկտ, այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում 6 տարի առաջ»: Դա, ըստ ՀՀԿ փոխնախագահի, քաղաքական սնանկության ամենաակնառու դրսեւորումներից մեկն է:
Այնուհետեւ Արմեն Աշոտյանն ասաց, թե ինքը դեռ հիշում է, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում ԲՀԿ ներկայացուցչի հետ եւ փաստացի սակարկում Մարտի 1-ը, զոհերի հիշատակը եւ այդ իրադարձություններն` առհասարակ: Բայց փոխարենը նա ողջունում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ` այն նույն հրապարակում, որտեղ 6 տարի առաջ տեղի ունեցան ողբերգական դեպքերը:
«Որովհետեւ ինքն ունի նման առիթ` նման բան անելու, ինչն, օրինակ, չունի Լեւոն Զուրաբյանը` գիշերել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հրապարակում, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին` մարդա իրա տանը… Ցտեսություն»,- ասաց Արմեն Աշոտյանն ու արագ հեռացավ: