կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 00:25
Քաղաքական

Կարապետիչին վատ բան ասելու միտք չուներ

Կարապետիչին վատ բան ասելու միտք չուներ

«Իսկ Տիգրան Կարապետյանին.... Էսօր էնքան բարի եմ, որ որեւէ մեկին չեմ ուզում բացասական խոսք ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով Տիգրան Կարապետյանի այն խոսքերին, թե ՀԱԿ-ի կողքին չի կանգնում, որովհետեւ այն ազնիվ չէ:

 

«ՀՀՇ-ի ամբողջ հարստությունը նվիրում եմ Տիգրան Կարապետիչին: Ես նրան ասել եմ ընկերավարի, որ դրանից իր ունեցածը  չի ավելանալու, ընդհակառակը` կարող է իրեն սկսեն հետապնդել, լուրջ  հետապնդել»,- ասաց Ա. Մանուկյանը:

 

Վերջերս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե իսկական ընդդիմությունը տարբերվում է կեղծից այն բանով, որ հանրահավաքների ժամանակ փակում են ճանապարհները` մարդկանց խանգարելով ներկա գտնվել: Տ. Կարապետյանն ասել է, թե ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ ճանապարհները փակ չեն եղել:

 

Ի պատասխան` Ա. Մանուկյանն ասաց, թե իշխանությունները շարունակում են վախենալ իրենցից եւ իրենց խանգարելու այլ միջոցներ են մտածել. «Խելոք մեթոդներ են գտել, էդ օրը նույն ժամին  դպրոցներում մանկխորհի նիստեր էին, հիվանդանոցներում «պիտիմինուտկաներ»,  թաղապետարանները ըմբոստ մարդկանց հավաքել էին շուկաներում` իբր պայմանագրերը վերանայելու»:

 

Ա. Մանուկյանը նաեւ հավելեց, որ հարգում է բոլոր մարդկանց, ովքեր որեւէ կերպ պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար եւ մասնակցել են որեւէ  հանրահավաքի, քանի որ դրանք քաղաքացիական դրսեւորումներ են: