|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրաժարական տալով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին»,- մեկնաբանելով իր հրաժարականի փաստը «Արմնյուզ»-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ օրենսդրությունը չէր խանգարում պահպանել Ազգային ժողովի պաշտոնը` միաժամանակ կատարելով ՀՀԿ շտաբի պետի գործառույթները: «Բայց ես նպատակահարմար եմ գտնում, որ անթերի աշխատանքները կազմակերպելու համար այդպես վարվենք: Ես չեմ ուզեցել, որ դա նաեւ դառնա քննարկման առարկա, որ Ազգային Ժողովի նախագահը, լինելով կուսակցության գործադիրի անդամ, նաեւ ղեկավարում է շտաբը: Այդ քայլով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին, Հանրապետական կուսակցությանը: Ապացուցեցի, որ պաշտոնը չէ, որ ինձ պահում է կուսակցության անդամ: Ես ավելին եմ համարում լինել շտաբի պետ եւ հաջողություններ ունենալ, քան լինել Ազգային Ժողովի նախագահ: Օրինակ եմ ծառայել շատերի համար, որ չի կարելի կուսակցությանը նվիրվել զուտ միայն պաշտոն զբաղեցնելու համար»,- ասել է Աբրահամյանը: