կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 22:58
Քաղաքական

Ինքա՞ն սնանկ պիտի լինել՝ Հ1-ով ասելու, որ Ապրիլյանին ՅԱՇՄԱՆ հաջողության է հասել. Ա. Աշոտյանը՝ Ա. Քոչարյանին

Ինքա՞ն սնանկ պիտի լինել՝ Հ1-ով ասելու, որ Ապրիլյանին ՅԱՇՄԱՆ հաջողության է հասել. Ա. Աշոտյանը՝ Ա. Քոչարյանին

Արմեն Աշոտյանը գրում է.

«Հանրայինի եթերում Անդրանիկ Քոչարյանը շարունակում է այս ապազգային իշխանությունների դավադիր քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով հայկական բանակի ապրիլյան հաղթանակը։

Ադրբեջանական քարոզչամեքենան 4 տարում չի կարողացել հասնել նրան, ինչին լծվել է ողջ նիկոլ-ինֆոն։

2016-ի ապրիլին մեր տղաների արյամբ վաստակածը ներքաղաքական ճղճիմ բրբրդոցու համար հորթի հրճվանքով թշնամուն նվիրում եք, որ ի՞նչ անեք։

Ձեզ թվում է, թե Սերժ Սայգսյանին կամ Հանրապետականին եք վնասու՞մ։

Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը:

Ինչքա՞ն, մեղմ ասած, տկար եւ սնանկ պետք է լինել, որ Հայաստանի Հանրայինի եթերում հայտարարել, որ ադրբեջանական ՅԱՇՄԱՆ Ապրիլյան պատերազմի ժամանակ հասել է հաջողության։

Իզուր եք նրան Հանրային հրավիրել։

Միանգամից AzTV-ին հարցազրույց տայիք։

Մեր դեմ արշավ եք տանում՝ թուրքերի հետ միասին տեղեկատվական նույն մուղամը քաշելով։

Չե՞ք հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը»: