|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Կառավարությունը վաղվա նիստում ֆուտբոլի` մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի մի քանի խաղացողների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2016 թվականի ամառային զորակոչը տարկետում կստանան Արմեն Մանուչարյանը, Էդգար Բաղումյանն ու Անդրեյ Շահգելդյանը:
Այս 3 ֆուտբոլիստին անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին` ՀՀ նախագահի 2013 № 246-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Իսկ այդ դեպքում արդեն նրանք դարձել են զինապարտ: Ուստի անհրաժեշտություն է առաջացել նրանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու` մինչև 2016 թվականի գարնանային զորակոչը, որպեսզի նրանք շարունակեն հանդես գալ մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականում: