Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում մեկնարկել է Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով՝ եվրաինտեգրման ցուցանիշները բխում են բյուջետային աջակցության դրամաշնորհից, որը միայն 2016 թվականի համար 24 միլիոն եվրոյի չափով է:
«Այս 24 միլիոն եվրոն երեք տարբեր ծրագրերի համար է, մասնավորապես՝ աջակցություն ՀՀ կառավարությանը` ուղղված ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների, և 2-րդ փուլի ֆինանսավորման համար նախատեսվում է ստանալ 7 միլիոն եվրո: Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն եվրո է: Առաջին 7 մլն տրանշը ստանալու ենք 2016 թվականի երկրորդ եռամսյակում, որն արտացոլված է բյուջեի նախագծում, իսկ մյուս մասնաբաժինը՝ 7,8 միլիոն եվրոյի չափով, ստանալու ենք 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով` գումարներ կտրամադրվեն նաև Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը կստանա 10 միլիոն եվրո, բայց այս ծրագրի ընդհանուր արժեքը 29 միլիոն եվրո է, որից 25 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ 4 միլիոնը` տեխնիկական:
«Գյուղատնտեսության ոլորտին կտրամադրվի 25 միլիոն եվրո, որից 20-ը բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական: Առաջին հաստատական մասնաբաժինը՝ 6ց միլիոն եվրոն, անկնալվում է ստանալ մինչև այս տարվա վերջը, երկրորդ՝ փոփոխական մասնաբաժինը՝ 7 միլիոն եվրոն, նախատեսվում է ստանալ 2016 թվականի 2-րդ եռամսյակում, իսկ հաջորդը` 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,- ընդգծեց Սաֆարյանը` հավելելով, որ, բացի վերոնշյալ դրամաշնորհներից, ՀՀ-ն կունենա նաև հատուկ նպատակների համար նախատեսված դրամաշնորհներ՝ 13 միլիոն եվրո, որը կօգտագործվի Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար: