|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացու:
Նրանք են՝
Միսակ Սամվելի Հարթենյան,
Արմեն Լևոնի Պուչինյան,
Դանիել Հրանտի Մելքոնյան,
Հայկ Արամի Գուրգենյան,
Միքայել Նարեկի Աղաջանյան,
Անդրանիկ Արմենի Աղաջանյան:
Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում տրվեց մինչեւ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում: