Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցը միացել է գործադուլին` բողոքելով կուտակային կենսաթոշակային ռեֆորմի պարտադիր բաղադրիչի դեմ: «Այս ամիս արդեն մեզանից գանձել են կուտակային վճարների համար` պատճառաբանելով, որ եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց օրենքը, մի քանի ամսվա պարտադիր կուտակային վճարները կգանձեն միանգամից, և աշխատողների համար դա ավելի ծանր կլինի»,- ասում է աշխատակիցը:
Նա ստանում է 73 հազար դրամ աշխատավարձ, այս ամիս ստացել է 57 հազար դրամ: Նա նաև նշեց, որ ղեկավարները ստանում են 300-400 հազար դրամ աշխատավարձ և ավելի, իսկ ինքն իր չնչին աշխատավարձից մուծում է և' թոշակային ֆոնդ, և' կուտակային:
Ընկերության արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանը պնդում է, որ ընկերության աշխատակիցների բողոքն արդարացի է, բայց պետք չէր, որ մարդիկ հավաքվեին ու հայտարարեին գործադուլ` գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը: «Մենք էլ ենք ուզում այդ հարցին լուծում գտնել: Կառավարությունը որոշում ընդունել է, ՍԴ-ն էլ վետո է դրել այդ օրենքի վրա, բայց գումարը պահվում է ոչ թե համապատասխան մարմիններին փոխանցում անելու համար, այլ պահվել է, որ երբ հանկարծ ՍԴ-ն բացասական որոշում կայացնի, ստիպված չլինեն 3 ամսվա վճարները միանգամից պահել»,- ասում է նա: