Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ինֆորմացիա չունի, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պետք է մեկ տարով հետաձգվի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հետաձգման համար անհրաժեշտ է օրենքում փոփոխություններ կատարել։
«Համաձայն գործող օրենքի՝ հուլիսի 1-ից անցնելու ենք կենսաթոշակային պարտադիր կուտակման բաղադրիչի վերջնական ներմուծմանը։ Այս պահին համակարգը գրեթե 200 հազար մասնակից ունի, և այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին ևս 80-81 հազար մասնակից կավելանա»,- ասաց Ջավադյանը` հավելելով, որ ֆոնդերում գումարները պահելու հետ կապված հուսադրող թվեր կան։
Հարցին՝ եթե հետաձգվի, ի՞նչ ռիսկեր կլինեն` կառավարիչների հետ կապված, նա պատասխանեց. «Մենք երկու անգամ, եթե հիշում եք, հետաձգել ենք: Պարզ է, որ այս պահին գոհ են նրանով, ինչ ունեն, բայց նրանց պլանավորումն այլ էր, և այս նույն զանգվածը մի քիչ ավելի պակաս պետք է լիներ դեռ 2014 թվականից: Իհարկե, նրանց պլանավորածից քիչ է»:
Ջավադյանն ընդգծեց, որ դրանք բավականին լուրջ ընկերություններ են: «Իհարկե, եթե հետաձգվի, ռիսկեր կլինեն կառավարիչների հետ, որովհետև սրանք առաջնակարգ ընկերություններ են, գոնե «Amundi»-ն իր կառավարման տակ ունի երկու տրիլիոնից մի քիչ պակաս դրամ»,- ասաց նա: