Գերմանիայի առաջնության 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ»-ի նկատմամբ: 12-րդ րոպեին Մարկո Ռոյսը առաջ մղեց դորտմունդցիներին, իսկ 3 րոպե անց Սոկրատիս Պապաստապոպուլոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 79-րդ րոպեին Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:0: 83-րդ րոպեին Բոբադիլլան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90-րդ րոպեին Մատավզը հաշիվը դարձրեց 3:2:
Բաց թողած առաջին գոլից հետո «Բորուսիա»-ն կարող էր նաև 4-րդ գնդակը խփել: Մրցակցի տուգանային հրապարակում Մխիթարյանի ընկնելուց հետո կասկածելի իրավիճակում մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարված: