կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-16 14:40
Սպորտ

Գերմանիայի Բունդեսլիգա. 25-րդ տուր

Գերմանիայի Բունդեսլիգա. 25-րդ տուր

Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն շարունակեց իր հաղթանակների շարքը: Այս անգամ մյունխենցիների «զոհը» Լեւերկուզենի «Բայեր»-ն էր: 44-րդ և 52-րդ րոպեներին, համապատասխանաբար, գոլի հեղինակ դարձան Մարիո Մանջուկիչը և Բաստիան Շվայնշտայգերը: Հյուրերը միայն խաղի վերջին րոպեին կարողացան հաջողության հասնել: Գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Կիսլինգը:


 Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցեց Մյունխենբլեգբեխի «Բորուսիա»-ի հետ: Արդեն 40-րդ րոպեին հյուրերը 2 գնդակի առավելություն ստացան: Նախ 31-րդ րոպեին Ռաֆայելը բացեց հաշիվը, որից 9 րոպե անց Մաքս Կրուսը 2-րդ գնդակն ուղարկեց Վայնդերֆելլերի դարպասը: Դորտմունդցիները միայն 77-րդ րոպեին կարողացան գրավել մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Միլաշ Յոյիչը:

 

Ավելացնենք, որ որակազրկման պատճառով Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում հանդիպմանը:

 

 Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`

 

«Հերտա»-«Հանովեր»՝ 0:3

(0:1`49’ Լարս Ստայնդլ, 0:2՝ 57’ Յան Շլաուդրաֆ, 0:3՝ Սաբոլս Հաստի)

 

«Բրաուշվենգ»-«Վոլֆսբուրգ»՝ 1:1

(0:1` 36’ Լուիս Գուստավո, 1:1՝ 48’ Կարիմ Բելլարադի)

 

«Հոֆֆենհայմ»-«Մայնց»` 2:4

(1:0` 49’ Էուգեն Պոլոնսկի, 2:0՝ 53’ Ռոբերտո Ֆիրմինո, 2:1՝ 67’ Չուպպո-Մոտին, 2:2՝ 73’ Բենեդիկտ Սալլեր, 2:4՝ 75’, 90’ Շինջի Օկազակի )

 

«Վերդեր Բրեմեն»-«Շտուտգարտ»` 1:1

(0:1՝ 55’ Գեորգ Նայդերմեյեր, 1:1՝ 79’ Աարոն Հանտ)