|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանին:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի և եռանդի հերթական ապացույցն է:
Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաև մեր երկրի քաղաքացիների անունից:
Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում»: