|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՕԵԿ-ը վաղը շահագրգիռ անձանց հետ կազմակերպելու է քննարկում, որպեսզի որոշումներ կայացվեն միգրացիայի վերաբերյալ ՌԴ նոր օրենքի կապակցությամբ, որը, ըստ էության, մեծ խոչընդոտ է դարձել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայերի համար: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեցին ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Մհեր Շահգելդյանը:
Նրանք տեղեկացրեցին, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաեւ գրությամբ դիմել է ՌԴ իր գործընկերոջը`Պատրուշեւին, խնդրի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու համար:
Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանը վերջնական որոշում է կայացնելու ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ: Դրական որոշման դեպքում մաքսային ընդհանուր տարածքում սույն օրենքով նախատեսված սահմանափակումները չպետք է գործեն, քանի որ նախատեսված է ազատ տեղաշարժ: Լրագրողների այս դիտարկմանը պատգամավորները պատասխանեցին, որ վաղը նախատեսված քննարկման ընթացքում նաեւ այդ հարցերին անդրադարձ կլինի: