Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներ թիվը նվազի:
«Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր:
Բայց ազդեցությունը կարող է լինել այլ կերպ՝ որ ոչ թե նվազի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ տանեն նաև Հայաստանում մնացած իրենց ընտանիքները, քանի որ Հայաստանում նույնպես ճգնաժամ է սկսվել: Այս մասին, սակայն, միգրացիոն ծառայության պետը չի խոսել չնայած մեր թղթակցի հնչեցրած հարցին»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: