|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ կառավարության նիստից հետո, Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը, ով մինչ այս աշխատել է որպես բնապահպանության նախարարի տեղակալ, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջիկա անելիքներին:
Նրա կարծիքով` բնապահպանական խնդիրներին տեղյակ լինելը կօգնի իրեն արդեն մարզպետի կարգավիճակում լուծել դրանք, մասնավորապես՝ Սևանա լճի հետ կապված խնդիրները: Կա նաև մարզի համաչափ զարգացման խնդիր, արտագնա աշխատանքի խնդիր, չնայած արտագնա աշխատանքի մեկնողների 90 տոկոսը սեզոնային աշխատանքի ավարտից հետո վերադառնում է իր բնակավայրը:
Մարզպետը հույս հայտնեց, որ տարեցտարի կկրճատվի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ինչ վերաբերում է կադրային հարցերին, նրա խոսքով, ծանոթ-բարեկամի հանգամանք չի լինելու, այդ դարաշրջանն ավարտվել է: «Կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ կլինեն»,- ասաց Սանոսյանը: