Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր ստեղծված իրավիճակում մնացել են մարզում եւ ցանկանում են տեղում աշխատել, կարող են հայտ լրացնել։
«Արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր ստեղծված իրավիճակում մնացել են մարզում եւ ցանկանում են տեղում աշխատել, կարող են լրացնել կարճ այս հայտը, որի շնորհիվ մենք կստեղծենք աշխատուժի բազա։ Տեղեկատվությունը տրամադրելու ենք 2020 թ․-ի ընթացքում մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկներում ներգրավեն մարզի բնակիչներին»,-ասել է մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում։